...

Արցախն ի՞նչ պակաս կղզի է

Արցախն ի՞նչ պակաս կղզի է

«Հրապարակ» թերթը գրել է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում:

Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիևի պահանջներից մեկն է։ Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ ևս Հայաստանում չէ»։

ՉԻ.- Ասե՞նք: Լավ, չենք ասում:

Իմիջիայլոց, այն, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում չէ, դա դեռ չի նշանակում, որ Արցախ չի գնացել: Այս իշխանությունների համար Արցախն այլևս Հայաստան չէ ու վերջ: 

Ուրիշ երկիր է, լավ տեսարժան վայրեր կան, էքստրիմ տուրերը լիքն են՝ էն ծերից էս ծեր: Մեծ հաշվով, Արցախն էլ է կղզի. արդեն 2 տարի:

Բարի ժամանց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ