...

Արձագանքել պետք է

Արձագանքել պետք է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչևը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական է, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ 

«Միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Լեռնային Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:

«ՉԻ». Քանի որ այս հայտարարության հեղինակը ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ է, ապա հարկ է ամենաբարձր մակարդակով արձագանքել:

Խոսքը Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարի մասին չէ: Հասկանալի է, որ Ռուսաստանը դա թույլ չի տա, կամ ամեն ինչ կանի, որ բանը դրան չհասնի:

Խոսքը Իլյիչևի այն հայտարարության մասին է, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանցիների կողմից խոչընդոտների մասին գիտենք: Գիտենք, որ նրանք թույլ չեն տալիս մարդասիրական գործակալություններին մուտք գործել Արցախ: Բայց այդ ո՞ր հայերն են արգելում միջազգային կազմակերպություններին Արցախ մտնել:

Կա՞ արդյոք գեթ մեկ արձանագրված փաստ: Կամ ինչի՞ հայերը պետք է արգելեն, որ միջազգային մարդասիրական գործակալությունները Արցախ մտնեն: Եվ ընդհանրապես, հայերն այսօրվա դրությամբ որևէ բան արգելելու կամ թույլատրելու հնարավորություն ունե՞ն:

Հենց Արցախի իշխանությունները պետք է արձագանքեն ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյայի այս զարմանալի հայտարարությանը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ