...

Ասա՝ ով է պադավատդ, ասեմ, թե որ խմբակցությունից է

Ասա՝ ով է պադավատդ, ասեմ, թե որ խմբակցությունից է

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում աշխատանքի՝ ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում, իսկ նրա քրոջ ամուսինն էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է:

«ՉԻ». Հա ի՞նչ: Կլաններ կան, որոնք բենզինի ոլորտում են մասնագիտացած, կլաններ կան, որոնք հմուտ են ասֆալտապատման ու տենդերների բիզնեսներում, գազի բիզնեսով զբաղվող ընտանիքներ կան: Մարիո Պյուզոյի «Կնքահայրում», օրինակ, Բոկիկյոների ընտանիքն ընդհանրապես աղբահավաքությամբ էր զբաղվում: 

Հիմա էս մեկն էլ մասնագիտացած է սպասարկման ոլորտում: Խորհուրդներ են տալիս, օգնում, կոֆե դնում, պադավատություն անում, ավտոյի յուղը փոխում: Ի՞նչ է եղել: Ինչի՞ եք տենց զարմացած նայում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ