...

Ասք՝ ոչխարների և առյուծների մասին

Ասք՝ ոչխարների և առյուծների մասին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Նապոլեոնի խոսքերը. «Ոչխարների բանակը, որն առաջնորդում է առյուծը, միշտ կհաղթի առյուծների բանակին, որը գլխավորում է ոչխարը»: Ցավոք, մենք այս խոսքերի ճշմարտացիությունը զգացինք մեր մաշկի վրա:

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ լիովին համամիտ ենք Լևոն Քոչարյանի հետ: Դիպուկ մեջբերում է արել:

Ուղղակի, եթե դուք էս մեկ-երկու տարին եք ձեր մաշկի վրա զգում, մենք 20 տարուց ավել ենք զգում Նապոլեոնի խոսքերի ճշմարտացիությունը: 

Դրա համար, եթե դալշե կարդաք, Նապոլեոնն ուրիշ բան էլ է ասել. «Կան գողեր, որոնց չեն պատժում, թեպետ նրանք մարդկանցից գողանում են ամենաթանկը՝ ժամանակը»:

Եվ ընդհանրապես, առյուծների և ոչխարների մասին խոսելիս, միշտ հիշեք, որ միայն ոչխարներն են ժողովրդին անվանում ոչխար, ժեխ, նախիր, անասուն, հոտ և միայն ոչխարներն են ժողովրդին վերաբերվում որպես ոչխար: Առյուծները երբեք այդպես չեն արտահայտվում ու այդպես չեն վարվում: 

Հ.Գ. Ամենակարևորը. առյուծները երբեք սատկած ընկերոջ վրա չեն նստում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ