...

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան. Կենդանակերպի նշանը` Մուկինտոշ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հզոր բացահայտումներով:

Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո առաջացած մեջքի ցավերը վերջապես կանցնեն:

Երեքշաբթի օրը 169.Today պարբերականը կգրի, որ ձեր ընտանեկան լրատվամիջոցի ղեկավարն ու նրա մայրը հայտնի նիկոլականներ են. վախտին աշխատել են Նիկոլ Փաշինյանի թերթում և շնորհավորել նրա Նոր Տարին. տրամադրության անկում, դեպրեսիա:

Չորեքշաբթի օրը հայտարարություն կտաք, որ կյանքի նոր լրատվամիջոց եք փնտրում՝ առանց վնասակար սովորույթների և անցյալի՝ ռոմանտիկ գործողությունների համար:

Հինգշաբթի օրը ՀՅԴ-ի թիվ 3 շրջաբերականի համաձայն, «մարազիլնիկից» կհանեք ձեր սառեցված անդամությունը:

Ուրբաթ օրը հանդիպում՝ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և մի շարք այլ գործարարների հետ. երեկոյան մեջքի սուր ցավեր, իշիաս, օստեոխոնդրոզ:

Շաբաթ և կիրակի օրերն անցկացրեք որևէ կուսակցական ընտանիքում: Բայց լսեք աստղերի խորհուրդը և մի շփոթեք ընտանեկան լրատվամիջոցը ընտանիքի հետ: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ