...

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան. Կենդանակերպի նշանը՝ Աղվանացի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի կոմպլեմենտար իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Նիկոլ Փաշինյանը իսկական դաշնակ է. միայն հերոսական պայքարի շնորհիվ է հողերը հանձնում:

Երեքշաբթի օրը խորհրդարանում Սերգեյ Բագրատյանն առանց անուններ նշելու կխոսի մանկատներում թալանող մարդու մասին. կհակադարձեք, որ նա էլ 1990-ականներին մազութ է լափել:

Չորեքշաբթի օրը Ազգային Ժողով կգաք նոր մայկայով, որի վրա հացահատիկի չորացած դաշտեր են նկարված:

Հինգշաբթի օրը պատասխան կպահանջեք Թագուհի Թովմասյանից, որ Իշխան Սաղաթելյանի հյուրանոցը «պալիտ» է արել:

Ուրբաթ օրը կառաջարկեք խորհրդարանում գոնե ամիսը մի անգամ հայտարարել «բաց դռների օր». երեկոյան ՀՅԴ-ի սկաուտական թևը կտաքացնի ձեր սառեցված անդամությունը:

Շաբաթ և կիրակի օրերին պատրաստվեք տոնական իրադարձությունների. պարգևավճար ստանալու աստեղային ժամն է եկել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1150 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ