...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Շարմազանով:

Շաբաթվա ընթացքում ևս մեկ մեծ լոնք կանեք դեպի աշոտյանացում:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Վաղարշյանի ելույթը լսել եք 4 անգամ՝ երկու անգամ հուզվել եք, երկու անգամ էլ՝ հեծկլտացել:

Երեքշաբթի չմոռանաք զանգահարել Սեդրակ Քոչարյանին: Հիշեցրեք, որ խառը ժամանակներ են մոտենում՝ հանկարծ չմոռանա ձեր ծառայությունների մասին:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ բոլոր հանցագործները դատապարտվելու են: Բոլոր բոլորը՝ սկսած հիվանդանոցների յուրացում կատարած պահակներից, վերջացրած դպրոցների յուրացում կատարած տնտեսվարներով:

Հինգշաբթի կհայտարարեք, որ ձեր դեմ խոսում են միայն հակահեղափոխականները: Երեկոյան ՔՊ գրասենյակում թուղթ ու գրիչով կհաշվեք և կպարզվի, որ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի:

Ուրբաթ կհայտարարեք, որ Հրայր Թովմասյանը երբեք չի լինելու ՍԴ նախագահ: Նույնը չեք կարող ասել Գերագույն դատարանի պարագայում, միևնույնն է՝ ում էլ ընտրենք, քննադատելու են:

Շաբաթ և կիրակի անցկացրեք ավտոշուկայում: Շաբաթվա ընթացքում ձեր նվիրական աշխատանքը ձեզ թույլ կտա մի նոր «Ռենջ Ռովեր» ձեռք բերել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ