...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը` Դուռունդուկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի խառախուռա իրադարձություններով:

Երկուշաբթի օրը լուսանկար կհրապարակեք և կհայտարարեք, որ ընդդիմությունը խորհրդարանի շենքը պաժառ է գցել. կպարզվի, որ իրականում դա Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» նկարն է: 

Երեքշաբթի օրը «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը կընդգրկեք «Զրպարտության մասին» օրենքով նախատեսված զրպարտությունների մեջ:

Չորեքշաբթի օրը հպարտությամբ կհայտարարեք, որ Հայաստանի ոստիկանության հալալ կեսը ամուր կանգնած է վարչապետի թիկունքին, կողքին, դեմը և հարակից շենքերի տանիքներին: 

Հինգշաբթի օրը խորհրդարանում նոր օրենսդրական նախագիծ կներկայացնեք, որով մինչև 20 մլն տուգանք կնախատեսվի «Զրպարտության մասին օրենքի» հասցեին զրպարտություններ տարածելու համար: 

Ուրբաթ օրը խորհրդարանի ճաշարանում կհարձակվեք ձեզ մոտեցած Թագուհի Թովմասյանի վրա. հետո կհիշեք, որ նա պատգամավոր է, ոչ թե՝ լրագրող:

Շաբաթ և կիրակի օրերին քայլեք, շատ քայլեք. խորհրդարանական քարոզարշավի մեկնարկին բան չի մնացել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ