...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը` Եղջանիկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հայրենասիրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ պատրաստ եք իշխանությունը հանձնել, եթե ընդդիմությունը պատերազմ սկսի ձեր դեմ:

Երեքշաբթի օրը նոր օրինագիծ կմտցնեք խորհրդարան, ըստ որի՝ կարգելվի ձեր ճեպազրույցները հեռարձակել առանց մոնտաժման:

Չորեքշաբթի օրը վստահություն կհայտնեք, որ Ադրբեջանը չի համարձակվի հարվածել Հայաստանի շահութաբեր բիզնեսներին, քանի որ դրանք պատկանում են Քոչարյանների ընտանիքին:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ խորհրդարանի ցածր մակարդակը պայմանավորված է նրանով, որ վերջին 30 տարում իշխանությունները ոչինչ չեն արել կրթությունը զարգացնելու համար:

Ուրբաթ օրը ի պատասխան ընդդիմության 17- ձևաչափի, կձևավորեք «Իմ քայլը՝ -4» շարժումը:

Շաբաթ և կիրակի օրերն անցկացրեք նոր հեռուստաընկերության համար տարածք փնտրելով. հեռուստաաստղերը և՛ հուշում են, և՛ հիշվում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ