...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Գորշ սարդինալ

Այս շաբաթը հագեցած կլինի տարատեսակ կոսմոպոլիտ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը հարցազրույցներ և ճեպազրույցներ տալու բացառիկ իրավունքները հինգ տարով կվաճառեք FreeNews մեդիահոլդինգին:

Երեքշաբթի օրը Մոսկվայում կմասնակցեք «Ո՞վ է ուզում դառնալ վարչապետ» խաղին:

Չորեքշաբթի օրը կհերքեք այն զազրելի լուրերը, թե «ԵվրոԱսֆալտ» ընկերությունն իբր ձեր շնորհիվ է ամենուրեք ասֆալտին փռում ընդդիմախոսներին:

Հինգշաբթի ռուսական РБК հեռուստաընկերությանն ու «Անկախ Հայաստան» ֆեյքին կգցեք «դեղին» մամուլի ցուցակ՝ ձեզ միայն անունով դիմելու համար:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ գռեհիկ տեսարաններով հեռուստասերիալները փչացնում են հանրությանը, իսկ դերասանները հետո այլասերում են պաշտոնները:

Շաբաթ-կիրակի օրերին նախաձեռնեք ձեր լուսանկարները Ազգային Ժողովի շենքի պատերին փակցնելու գործընթացը. աստղերը ձեր ամբիցիաները աննկատ չեն թողնի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ