...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Զրահակիր

Այս շաբաթը հագեցած կլինի նորանոր նվաճումներով:

Երկուշաբթի օրը կառավարության որոշմամբ ձեր աշխատասենյակի պատուհանները կփոխվեն, քանի որ դրանք բարոյապես մաշված են: 

Երեքշաբթի փողոցում պատահաբար կտեսնեք Արթուր Դանիելյանին. մտքերի կարճ փոխանակում, երեկոյան ոստիկանությունում հաղորդում կտաք ձեր կոստյումի կոճակն առանձնակի դաժանությամբ պոկելու փաստի առթիվ:

Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Կապանից Թեհրան գնացող ճանապարհը շրջանցող նոր ճանապարհի կառուցման տենդերի մասին. երեկոյան «Մեկ պատուհան» ՊՈԱԿ-ից ձեզ աչքալուսանք կտան՝ տենդերը շահելու կապակցությամբ:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ իսկական կապիտուլյանտը Սերժ Սարգսյանն է, որ առանց կռվի ու զոհերի հանձնեց իշխանությունը:

Ուրբաթ օրը մասնավոր ինքնաթիռով կմեկնեք Բադեն-Բադեն, ստանալու BMW կոնցեռնի «Տարվա լավագույն հաճախորդ» մրցանակը:

Շաբաթ-կիրակի օրերն անցկացրեք Աբու Դաբիում. աստղերի համաստեղությունում գտեք ձեր տեղը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1285 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ