...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Գաղջերու

Այս շաբաթը լիառատ կլինի խիստ հաջող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը շատ հաջող պաշտոնական այցելություն կունենաք. տեղն ու ժամը կհայտարարվի ավելի ուշ:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ այն մարդիկ, որոնք արտագաղթել են Հայաստանից, ձեզ համար այլևս գոյություն չունեն: 

Չորեքշաբթի օրը կհերքեք ձեր մասին բոլոր այն տեսանյութերը, լուրերը, ձայնագրությունները, որոնք Ազգային ժողովի փորձագետների դրական եզրակացությունը չեն ստացել:

Հինգշաբթի օրը ռուս լրագրողների հետ հարցազրույցում կհայտնեք, որ ստիպված եք ձեր կենսագրությունը զրոյից սկսել: 

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ գերիների մասին խոսքերը պետության համար չեն, այլ ձեզ հետ տուն եք տանելու:

Շաբաթ-կիրակի օրերին ոչ մի դեպքում Ֆեյսբուք չմտնեք. ձեր փառքը հասել է մինչև աստղեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ