...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Թուլադ

Այս շաբաթ կշարունակվի շլացուցիչ վերելքը դեպի ապագա: 

Երկուշաբթի աշխատանքային հանդիպում Արգիշտի Քյարամյանի հետ. կքննարկվեն տակը մնացած պաշտոնները իրար մեջ բաժանելու և փոխհամագործակցության հարցեր:

Երեքշաբթի կհետաձգեք բյուջեի կատարողականի մասին խորհրդարանական նիստը, քանի որ որպես նախագահի պաշտոնակատար՝ պետական այցով պետք է մեկնեք Սալոնիկ՝ փետրվար ամսվա բացման արարողությանը:

Չորեքշաբթի օրը կմասնակցեք «ՍԻԼ-կոլա» ընկերության ակցիային. «Գնի´ր երկու պաշտոն և երրորդը կստանաս անվճար»:

Հինգշաբթի դատի կտաք Mediabuysnews.fakemake.org.torg կայքին՝ ձեր մասին մի ամիս ոչինչ չգրելու համար:

Ուրբաթ օրը կհայտարարեք տենդեր՝ երկրի անվտանգությունը ապահովող համակարգ ձեռք բերելու համար. C-500-ի փոխարեն նախապատվությունը կտրվի Mercedes C-500-ին:

Շաբաթ-կիրակի մտածեք խորհրդարանից դեպի նախագահական նստավայր տանող նոր եղբայրական ճանապարհ կառուցելու ուղղությամբ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ