...

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Աստղերը հուշում են. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Ուղտ

Այս շաբաթը սկսվելու ու վերջանալու է անվտանգ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը առավոտյան կծանոթանաք ֆեյսբուքում ձեր մասին կարծիքներին և հոգեբանական վնասվածք կստանաք. երեկոյան կմեկնեք Գերմանիա՝ բուժվելու:

Երեքշաբթի օրը այցելություն կենդանաբանական այգի. կհետաքրքրվեք, թե ինչպես են կենդանիներն արձագանքում սադրիչ վանկարկումներին:

Չորեքշաբթի օրը աշխատանքի մեկնելիս գաիշնիկը ձեր մեքենան կկանգնեցնի. մեքենայից դուրս եկեք և թքեք ոստիկանի փայտիկին:

Հինգշաբթի օրը ընդմիջումը կանցկացնեք Կասկադի սրճարանում. նախօրոք բրոնյա արեք բոլոր սեղանները՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար:

Ուրբաթ օրը ուղերձով կդիմեք ժողովրդին. ձեզ կպատասխանեն անձնական նամակով:

Շաբաթ-կիրակի օրերին էջ բացեք թուք-թոքում. մի շաբաթում ձեր տեսանյութերը ձեզ աստղ կդարձնեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   43366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ