...

Աստղերը հուշում են. Արմեն Աշոտյան

Աստղերը հուշում են. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան. Կենդանակերպի նշանը՝ Ծաղրիդ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ջախջախիչ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ 2018-ի հեղափոխությունն ապացուցեց, որ ձուկը պոչից է հոտում:

Երեքշաբթի օրը փաստերով կապացուցեք, որ իրականում Ապրիլյան պատերազմում տարածքային ձեռքբերումներ եք ունեցել. Արցախում 800 հեկտար զիջել եք, բայց փոխարենը Սևանա լճի ավազանում 1400 հեկտար հողատարածք եք գրավել:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ Սամվել Բաբայանը ռազմական գործից հասկանում է այնքան, որքան դուք՝ ցեղակրոնից:

Հինգշաբթի օրը Մարգարիտ Եսայանի հետ կզբաղվեք որոնողական աշխատանքներով. կփորձեք գտնել Արսեն Թորոսյանի արձակուրդի և Բելառուսի ներքաղաքական ճգնաժամի միջև կապը:

Ուրբաթ օրը Շարմազանովի հետ կկատարեք «Մեր սիրո թեժ աշունը» հիթը: 

Շաբաթ և կիրակի օրերին կզբաղվեք ռազմագիտության դասագիրք կարդալով: Եվ հիշեք, աստղերը հուշում են, բայց չեն կռվում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ