...

Աստղերը հուշում են. Անուշ Բեղլոյան

Աստղերը հուշում են. Անուշ Բեղլոյան

Անուշ Բեղլոյան. Կենդանակերպի նշանը` դժգույն պոգանկա

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի շրջանաձև իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ տաշին և տուշին հայ-ադրբեջանական բարեկամության սկիզբն է դառնալու:

Երեքշաբթի օրը կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի՝ «30 տարվա մենություն» գրքի շնորհանդեսին:

Չորեքշաբթի կպնդեք, որ պատերազմում նաղդ հաղթող էիք, եթե թուրքերը Վիեննայի մատույցներում պարտություն չկրեին:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ նախկին իշխանությունները ոչ մի բան չեն արել, ու հետևաբար նրանց 30 տարվա բոլոր պարգևավճարները դուք պետք է ստանաք:

Ուրբաթ օրը հանդես կգաք օրենսդրական նախաձեռնությամբ, որ անանուն պատգամավորները պարտավոր են խոսել տարին մեկ անգամ՝ դոլարի օրվա կուրսին համապատասխան:

Շաբաթ և կիրակի օրերին կզբաղվեք բանակ, տնտեսություն, արդյունաբերություն և բարեկամության միջանցքներ հիմնադրելով: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ