...

Աստղերը հուշում են. Էդուարդ Շարմազանով

Աստղերը հուշում են. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով. Կենդանակերպի նշանը՝ նույնը, բան չի փոխվել:

Ծանր շաբաթ է սպասվում: Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեր միջոցով կտեղափոխեն 1 տոննա ավել բեռ, քան անցած շաբաթ:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Հայկի մի նետը, որով սպանվեց Բելը, նրան անձամբ նվիրել էր Սերժ Սարգսյանը:

Երեքշաբթի ապացույցներ կբերեք, որ Սորոսն անձամբ էր Քոչարյանին լուծողական տվել և դրանով էր պայմանավորված նրա շտապողականությունը ու խոստովանությունը, թե չգիտի Հայր Մերը:

Չորեքշաբթի հաղորդագրություն կստանաք, որ ԱՄՆ-ի հանրապետականները ցանկանում են իրենց զինանշանի նկարը փոխել և փոխարենը դնել ձեր նկարը: Բրենդը լիցենզավորելու պահը հասունացել է:

Հինգշաբթի կփորձեք կորոնավիրուսի թեստ հանձնել: Ցավոք, համապատասխան լաբորատորիա չեք գտնի, քանի որ մեզ մոտ դեռ այդպիսի թեստեր չեն ախտորոշում:

Ուրբաթ կհայտարարեք, որ գործող իշխանությունը դեմ է հայերի թվաքանակի ավելացմանը: Որպես ապացույց կբերեք այն հանգամանքը, որ դատում են ավելի քան 100 հազար հանրապետականների հայր Սերժ Սարգսյանին:

Շաբաթ-կիրակին անցկացրեք ստուդիայում: Դժնդակ օրերի ընկերները ցանկանում են ստեղծել Բրեմենյան երաժիշտների հայկական ռեմեյքը: Ակնհայտ է՝ մեկ պերսոնաժի խնդիրը լուծված է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ