...

Աստղերը հուշում են. Լևոն Քոչարյան

Աստղերը հուշում են. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Ռոբին Զոն։

Այս շաբաթը հագեցած կլինի պետականամետ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կմասնակցեք «Բայց ո՞վ չի ուզում դառնալ միլիոնատեր» պատմավավերագրական խաղին:

Երեքշաբթի օրը կչեղարկեք գրոհը կառավարության ընդունարանի վրա, քանի որ արևի պատճառով տեսախցիկների օբյեկտիվները չեն կարողանում լավ ռակուրս բռնել:

Չորեքշաբթի օրը Սուրիկ Խաչատրյանի զավակի հետ կստեղծեք «Որդյակ իմ» ազգային-ազատագրական դիսպանսերը. երեկոյան կհայտարարեք, որ վարչապետ դառնալու դեպքում բոլորին 1000 դոլարանոց շամպայն եք բաժանելու:

Հինգշաբթի օրը կսկսեք գրել ձեր հերոսական ինքնակենսագրականի առաջին հուշապատումը. «Ինչպես մին զարկեցի, 9 ոստիկանի ջախջախեցի»:

Ուրբաթ օրը ախրաննիկներով կփորձեք մտնել Կենտրոնական բանկի մասնաշենք՝ «Դոլար առ դոլար հետ ենք բերելու» վանկարկումներով:

Շաբաթ-կիրակի օրերին ժամանակ գտեք ու վերջը սովորեք «Հայր մերը»: Զգոն եղեք. Վանեցյանի աստղային ժամը դեռ չի ավարտվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ