...

Աստղերը հուշում են. Լիլիթ Մակունց

Աստղերը հուշում են. Լիլիթ Մակունց

Լիլիթ Մակունց. Կենդանակերպի նշանը` Անգլ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կանցնի վերաիմաստավորման նշանաբանով:

Երկուշաբթի օրը կառաջարկեք փակել Երևանի այն շենքերի պատուհանները, որոնք դեպի Արարատ լեռն են նայում՝ հարևանների անձնական կյանքի իրավունքը չխախտելու համար:

Երեքշաբթի օրը կմասնակցեք «Իմ թշնամին թուրքը չէ, իմ թշնամին՝ թութքն է» ֆլեշ-մոբին:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ձվի դեֆիցիտը ոչ մի կերպ չի խանգարի վատ պարողին:

Հինգշաբթի կմասնակցեք «Իմ քայլի» արտահերթ նիստին. մեկ րոպե լռությամբ կհարգեք թավշյա հեղափոխության բարի հիշատակը:

Ուրբաթ օրը հպարտությամբ կնշեք, որ Հայաստանը քաղաքակրթության պատուհասն է դեպի Եվրոպա:

Շաբաթ և կիրակի օրերին երազեք ավելի լավ հայրենիք. ճիշտ լրացրեք «Գրին-քարտի» հարցաթերթիկը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ