...

Աստղերը հուշում են. Սուրեն Պապիկյան

Աստղերը հուշում են. Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյան. Կենդանակերպի նշանը՝ Կալիբրի

Այս շաբաթը լիառատ է հուսադրող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ հայկական բանակը շուտով կհամալրվի հակաօդային պաշտպանության պարսատիկներով:

Երեքշաբթի օրը կզեկուցեք, որ սահմանամերձ բոլոր զորամասերի կացարանները ասֆալտապատված են. ներսից ու դրսից:

Չորեքշաբթին մի մուխանաթ օր կստացվի. ստուգումներով կպարզվի, որ որտեղ բենզին է պետք, դեֆիցիտ է, որտեղ բենզին պետք չի, ավելցուկ է:

Հինգշաբթի օրը կհրավիրվեք ՔՊ գերագույն և գլխավոր խորհրդի նիստին. ծանր կանխազգացումներ, ենթադեպրեսիվ վիճակ, հրաժարական չտալու վճռականություն:

Ուրբաթ օրը ՔՊ-ն որոշում կկայացնի ձեզ հեռակա գործից հանել, բայց ստացիոնար կշարունակեք պաշտոնավարել:

Շաբաթ-կիրակի օրերին «Գույք պաշտոնի դիմաց» գործարքի համար բանակցություններ կվարեք Ալեն Սիմոնյանի հետ. ասֆալտի տենդերը աստղերի ետևում չէ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   38500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ