...

Աստղերը հուշում են. Թայիփ Էրդողան

Աստղերը հուշում են. Թայիփ Էրդողան

Թայիփ Էրդողան. Կենդանակերպի նշանը՝ Բեղլու:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի նյարդային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը ձեզ ինֆարկտը կխփի, երբ Գուգլում ձեր ազգանունը գրելիս Հիտլերի լուսանկարը բերի:

Երեքշաբթի անզգույշ կքաշքշեք Իլհամ Ալիևի ականջները՝ ձեր հրամանները լավ չկատարելու համար:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ մինչև 2050 թվականը Ադրբեջանում պետք է 5 միլիոն բնակչություն լինի:

Հինգշաբթի օրը կզանգահարեք Պուտինին. բաժանորդը անհասանելի կլինի: Տրամադրության անկում, դեպրեսիա:

Ուրբաթ օրը տուն-տեղը կվաճառեք՝ վարձկանների փողերը տալու համար:

Շաբաթ և կիրակի օրերին փորձեք այնումենայնիվ Պուտինի հետ կապվել. աստղերը շտապեցնում են:

«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ