...

Աստղերը հուշում են. Վահան Քերոբյան

Աստղերը հուշում են. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան. Կենդանակերպի նշանը՝ Մեմյու

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բարգավաճ իրադարձություններով: 

Երկուշաբթի կհայտարարեք, որ 2021 թվականին ադրբեջանցի տուրիստների աճը՝ Ջերմուկի և Կապանի ուղղություններով, կկազմի 847 տոկոս:

Երեքշաբթի կհայտարարեք, որ Google-ով ապացուցվել է. Ամուլսարը մերն է, կամ՝ ձերը, կամ էլ՝ բաժնետերերինը: 

Չորեքշաբթի կոչ կանեք հրաժարվել թուրքական բոլոր ապրանքներից, եթե դրանք չեն պատվիրվում Menu.am-ից:

Հինգշաբթի կհռչակեք ձեր տնտեսական կարգախոսը. «Նոր հանքեր, նոր տարածքներ»:

Ուրբաթ Դավոսի համաժողովում կներկայացնեք «Հայաստան-2050» զեկույցը. կպարզաբանեք, որ 2050-ը դոլարի կուրսն է:

Շաբաթ և կիրակի օրերին ավարտին հասցրեք ձեր վերլուծությունը. «Լիբիան և Լիդիան. տարբերություններ և նմանություններ»:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ