...

Ավելին, քան ցինիզմ

Ավելին, քան ցինիզմ

«Նա նաև անդրադարձավ Մարտի 1-ի տասը զոհերին՝ ասելով, որ իրենք էլ են ծնողների պես անհանգստացել կատարվածի համար։ «Մտածում եք՝ այդ օրը հանգիստ քնած ենք եղե՞լ, մենք շատ էինք անհանգստանում»,- վստահեցրեց Յուրի Խաչատուրովը»,- գրում է Faktor.am-ը:

«ՉԻ» Սա ավելին է, քան ցինիզմը:

Իրականում Խաչատուրովն ասում է ճշմարտության կեսը: Ամենայն հավանականությամբ, նա և շատ այլ բարձրաստիճան զինվորականներ հանգիստ չեն քնել փետրվարի 23-ից, երբ Քոչարյանը արձակեց 0038 հրամանը, և նրանք հասկացան, որ գնում են ազգի դեմ հանցագործության:

Իհարկե, հանգիստ չեք քնել. դեռ գիշերը չգիտեիք, թե բանակի միջոցով ժողովրդին ջարդելը կտա՞ արդյոք ձեր ակնկալած արդյունքը: Չէ՞ որ ձեզանից ոչ մեկը հարյուր տոկոսանոց վստահությամբ չէր կարող պնդել, որ հաջորդ օրը ժողովուրդը, իմանալով 10 զոհերի մասին, ավելի մեծ քանակով դուրս չի գա փողոց և ստիպված չեք լինի ավելի շատ արյուն թափել՝ միայն թե կոծկեք նախորդ օրվա հանցագործությունը:

Ոչ մի հանցագործ, եթե մեղսունակ է, հանցագործության գիշերը հանգիստ չի քնում:

Եթե անկեղծորեն անհանգստացել էիք, մի բերան ասեիք ձեր պրոպագանդայի ներկայացուցիչներին, որպեսզի վերջին բառերը չօգտագործեին Մարտի 1-ի զոհերի ու վիրավորների նկատմամբ: 12 տարվա ընթացքում խիզախություն ցուցաբերեիք և այցելեիք զոհերից մեկի ընտանիք ու փորձեիք համոզել, թե այնքան էլ մեղավոր չեք կատարվածի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ