Սեպտեմբերի 14-ին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային Ժողովի շենքի դիմաց ցույցերի ընթացքում ոստիկանները բռնություն են կիրառել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ու լրագրող Արթուր Հայրապետյանի նկատմամբ, հայհոյելով, ծեծելով տարել ոստիկանության Արաբկիրի բաժին:»
Նախ, ի՞նչ է պատմում Արթուր Հայրապետյանն այս խայտառակ դեպքի մասին. «Դեմիրճյան փողոցի վրա, երբ տեսա, թե կարմիր բերետավորները իրենց ինչ լկտի, ու գազազած էին պահում, որ թվում էր հիմա ուր որ է կհարձակվեն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վրա, կարծես թշնամի էին գտել, հեռախոսով սկսեցի նկարել։ Ես հասցրեցի ընդամենը ասել, որ լրագրող եմ, ու լրագրողի բեյջը ցույց տալ, բայց իրենց համար մեկ էր, ով եմ ես։ Հեռախոսը ձեռքիցս գողացան, ու Մարինա Պողոսյանին բռնի ուժ գործադրելով տարան։ Ես չեմ կարող նկարագրել, թե տաս հոգի կարմիր բերետավոր ասֆալտին ինձ գցելով, ով ինչպես պատահի հարվածներ հասցնելով մարմնիս տարբեր հատվածներում, անօգնական թողնելով ինձ գետնին ընկած... ու էլ չեմ հիշում։ Աչքերս բացեցի տեսա գետնին ընկած եմ, մի կերպ ակնոցս գտա, ու ուշքի գալով պարզեցի, որ Մարինա Պողոսյանին տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին։ Իհարկե հեռախոսս, երբ բերել գցել էին գետնին, ուշքի գալուց հետո տեսանյութը ջնջել էին»:
Ուրեմն, ովքեր 2004թ. ապրիլի 12-ի դեպքերի ականատես են եղել, կհաստատեն, որ նույն բանը հիմա է տեղի ունեցել: Նույն բռնությունները, ծեծը, լրագրողների հանդեպ բռնությունները, նրանց տեսախցիկները ջարդելն ու մեջի պարունակությունը ջնջելը, հայհոյելը, քաշքշելով ոստիկանության բաժիններ տանելը: Ինչ որ Մարինա Պողոսյանն ու Արթուր Հայրապետյանը պատմում են, մեկը մեկին նույնն է:
Իսկ նման զուգադիպությունը պատահական չէ. երկու դեպքում էլ իշխանության կողմից նման բռնությունների կիրառելու շարժառիթը վախն է: Իշխանությունը կորցնելու վախը: 2004-ին իշխանությունը պահելու համար Քոչարյանն էր պատրաստ բոլոր տեսակի բռնությունների ու ահաբեկումների, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ է նշանակում իրավապաշտպանին ու լրագրողին ծեծել, կամ էլ լրագրողը բեյջը ցույց է տալիս, հեռախոսն ինչի ե՞ք գողանում, եղածը ջնջում, եթե խնդիր չկա: Իսկ խնդիր կա. հիմա դա դուք եք, ձեր քառամյա արկածախնդրությունը, որի արդյունքում կանգնած ենք պետականության կորստի շեմին: