...

Այստեղ կարող էր տեղադրվել ձեր կոռուպցիան

Այստեղ կարող էր տեղադրվել ձեր կոռուպցիան

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ, հայտնում է Factor.am-ը:

«ՉԻ». Չէ, դե ամոթ է, որ սա կոռուպցիա կամ հովանավորչություն համարվի: Խիղճ ունեցեք: Հիմա Սուրեն Պապիկյանն ի՞նչ մեղավոր է, որ կուրսեցուն Մոնթե Մելքոնյանի վարժարանի տնօրենի պաշտոնակատար են նշանակել:

Չարենցավանի դպրոցն էլ է վարժարան, հաշվեք, որ այնտեղ աշխատող ուսուցչին տրանսֆեր են արել մեկ այլ վարժարան: Էսքան բան: Հետո ի՞նչ, որ դա ռազմական վարժարան է: Իսկ որ կուրսեցին է, դա պատահականություն է: 

Սուրեն Պապիկյանն էլ թարսի պես բոլ-բոլ համակուրսեցիներ ունի, էդ մարդիկ պիտի՞ մի տեղ տնօրեն աշխատեն: Պատահականության սկզբունքով մեկը կարող է ԳՇ պետ նշանակվել, մյուսը ՀՕՊ ուժերի հրամանատար, էն երրորդն ընդհանրապես ջրի մարդ է աշխատում, կարող է Սևանի ռազմածովային զորքերի տնօրեն դառնալ: 

Այ հիմա, ոնց որ մեր վարչապետն էր ասում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից պետականակենտրոն ուղերձներ կլսեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ