...

Ազգային անվտանգությունը տեսքի կբերվի

Ազգային անվտանգությունը տեսքի կբերվի

Կառավարության որոշմամբ 31 մլն դրամ կհատկացվի ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգմանը։ Հարցը չզեկուցվողների թվում էր։

Գործադիրն ԱԺ-ին թույլ է տվել աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնելու ընթացակարգով, «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:

«ՉԻ». Մի հատ հիմնավորումը նայեք. «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»: 

Փաստորեն, ստեղծված իրավիճակ ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն ոչ թե Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, սահմաններում բնագծերի հետ կապված պրոբլեմները, նոր ագրեսիաների հնարավորությունները, այլ իրենց հաց ուտելու պայմանները: 

Դե, շատ հնարավոր է՝ խորհրդարանի բուֆետի տեսքը մեր իշխանավորների վրա ճնշող ազդեցություն է թողնում, չեն կարողանում նորմալ մտածել, աշխատել, այստեղից էլ Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր զարգացումներին չեն կարողանում լուծումներ գտնել: 

Իսկ քանի որ հաց ուտելն ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիր է, դրա համար էլ հարցը փակ ֆորմատով է քննարկվելու: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ