...

Բա սրա՞ն ինչ կասեք

Բա սրա՞ն ինչ կասեք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Երբ հաղթանակի տարիներն անվանում ես մութ և ցուրտ, Արցախն ազատագրած հերոսներին էլ մերժում, ստանում ես արժանի պատիժ՝ կորցնելով պետականություն»:

«ՉԻ». Յա: Աչքներիս չենք հավատում: Հա էլի, Շարմազանովն է գրել: Փաստորեն, երևի իսկականից լուրջ տարաձայնություններ կան Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, եթե ՀՀԿ երևելի դեմքերից մեկն այսպես բացեիբաց «բոչկա» է գլորում հաղթանակի տարիները «մութ և ցուրտ» որակած ուժերի ուղղությամբ, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի, դաշնակների, Վազգեն Մանուկյանի, քյարթու մտավորականների, թերսնված կոմերիտականների: Մի խոսքով՝ քոչարյանականների: 

25 տարի շարունակ հենց սրանք են այլասերել 1990-ականների ռազմական հաջողություններն ու ձեռքբերումները, ուրացել, վարկաբեկել ու հալածել Արցախյան պատերազմի հերոսներին:

Ու հիմա Շարմազանովը նման բան է գրում: Մի քիչ էլ գնա, կարող է հայտարարի, որ 1997-ի խաղաղության պայմանագիրը մերժելը քանդեց մեր տունը: Ի՞նչ իմանաս: Դուխով, պրն Շարմազանով, տեմպը չթուլացնես, կողքիդ կանգնած ենք:

Հ.Գ. «1998թ. համատարած ատելություն կար Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ։ Բոլորը հիշում էին մութ ու ցուրտ տարիները»: Սա Ավետիք Իշխանյանն է վերջերս գրել, գիտեք, հայտնի ոչմիթիզականը: Այ, թող ինքն էլ պատասխանի: Շարմազանովը նաև իրեն նկատի ունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ