...

Բարով մաշես բյուջեն

Բարով մաշես բյուջեն

Կառավարությունը 54 միլիոն դրամ է հատկացնելու, որպեսզի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերվի, հայտնում է Aravot.am-ը:

Նախագիծը հիմնավորվում է, թե ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և (NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: 

«ՉԻ». Մոտ կես տարի առաջ բյուջեից 90 մլն դրամ հատկացվեց, որպեսզի Ալեն Սիմոնյանի համար ծառայողական BMW 750Li մակնիշի ավտոմեքենան ձեռք բերվի: Հիմա սրան գումարում ենք ևս 54 մլն դրամ՝ «ախրանայի» մեքենաների համար, ստացվում է 144 մլն դրամ: Դա ուղիղ 300 հազար դոլար է: Այսինքն՝ ընդամենը կես տարում Ալեն Սիմոնյանի ավտոպարկի համար ծախսվել է 300 հազար դոլար: 

Մի հատ կհիշեցնե՞ք՝ ով էր խոսում «պադավատապետությունից»: Մոռացել ենք: Բայց հիշում ենք, որ ինչ-որ մեկը խորհրդարանի ամբիոնից՝ մազերը փիտելով, իրեն պատեպատ էր տալիս, թե Հայաստանը վերածել են պադավատապետության: 

Իհարկե, 99 տոկոս ճշտությամբ կարող ենք կանխատեսել, որ Ալեն Սիմոնյանը պարզաբանելու է, թե բա Ազգային ժողովի նախագահին պետք է պատշաճ ուղեկցող մեքենաներ լինեն, որ ճամփին տռամլյորը սենց, կարբյուրատորը նենց, մեքենաների սպասարկումն էլ ահավոր թանկ էր: Գիտենք, գիտենք: Բայց 300 հազար դոլար կես տարում, սրան գումարած՝ հունական, ամերիկյան և «բալուական» վոյաժները, ստացվում է, որ այս մարդը որոշել է «գլամուր» ժուռնալների առաջին էջերից չիջնել: Այնքան փող ունեն, որ չեն իմանում՝ որտեղ ծախսել: Սահմանների կահավորման թեման թող ընդդիմությունը շահարկի: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Ալեն Սիմոնյանին սպասարկող նախկին մեքենան Պետգույքի պետական կոմիտեն վաճառքի է հանել: Գրել են, որ մեքենան ոչ մի խնդիր չունի: Շարժիչը, փոխանցման տուփը, թափքը... մի խոսքով: Բայց որ 90 միլիոնով որոշել էին նոր BMW 750Li գնել, մասնավորապես, քպ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանեց, թե էն հին մեքենայի փոխանցման տուփը չէր աշխատում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ