...

Բախտներդ բերել է, որ Ֆրեյդի ժամանակակիցը չեք

Բախտներդ բերել է, որ Ֆրեյդի ժամանակակիցը չեք

Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել Արմավիրի մարզում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից ու գրել. «Սենց հանդիպումներից հետո, օրվա վերջ շատ հոգնած գալիս ես տուն ու վերհիշում, թե որքան մարդու հետ ես ծանոթացել, քանի ձեռք ես սեղմել, ժպիտ տեսել և արցունք կիսել, ու հասկանում, որ լավագույն օրերից մեկն էր»:

«ՉԻ». Այս մարդիկ լուրջ հոգեբանական վերականգնողական կուրս պետք է անցնեն, այլապես որոշ ժամանակ անց շատ ուշ կլինի:

Երբևէ տեսե՞լ եք մեկին, որը, իր խոսքերով ասած, վերադառնա մի տեղից, որտեղ արցունք է կիսել, բայց դա համարի իր լավագույն օրերից մեկը: Ալեն Սիմոնյանի և իր որոշ ընկերների բախտը բերել է, որ Զիգմունդ Ֆրեյդի ժամանակակիցը չեն, այլապես արդեն իրենց անունով հիվանդություն կախտորոշվեր ու կանվանակոչվեր:

Եթե բառեր ու բնորոշումներ ընտրելու հետ կապված խնդիրներ ունեք, տեքստեր գրելը պարտադիր չէ, սահմանափակվեք Նիկոլ Փաշինյանի էջից նկարներ կիսվելով: Մարդը մեծ ջանքեր է ներդնում, տեսարաններ է բեմադրում, իսկ դուք գալիս եք ֆեյսբուք և ձեր տարօրինակ մտքերով ու հույզերով ջուրն եք գցում մարդու աշխատանքը:

Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր են դուրս տալու իշխանության ներկայացուցիչները քարոզարշավի և հատկապես բանավեճերի ընթացքում: Ամեն դեպքում ճիշտ կլինի, եթե մոտակայքում հերթապահի շտապօգնության մեքենան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ