...

Նախարարին մոլ տարեք՝ աչքերը բացեք

Նախարարին մոլ տարեք՝ աչքերը բացեք

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քննարկում է 2022 թ․ հունվարի 1-ից վերացնել Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրան հաջորդող ամիսներին կհանվի հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի և այլ ապրանքների ներկրման արգելքը: Այս առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Քննարկման մեջ է (հարցը-խմբ․), մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»:

Հիմա չհասկացանք՝ Քերոբյանն ու կառավարությունը ամեն ինչ անում են, որ թույլ չտա՞ն, թե՞ ամեն ինչ անում են, որ դրական էֆեկտի մասին վերլուծությունը հասցնեն ավարտին և թույլ տան այն, ինչն իրականում արգելված էլ չէր։ Հունական կղզիներում տժժացող, Բրյուսել-փարիզներում շոփինգ անող հեղափոխականները երևի հայկական խանութներից էլ չեն օգտվում, թե չէ կնկատեին, որ Երևանում անգամ իտալական բրենդային բուտիկների համարում ունեցող խանութները ողողված են թուրքական հագուստով։ Եթե Քերոբյանը չգիտի, ապա կարող է գնալ ու մտնել Աբովյան փողոցի խանութները, հետո շրջայց կատարել Երևանի մոլերում ու տոնավաճառներում։ Այստեղ, իհարկե, մի նրբություն կա, որպեսզի աշխատանքային այդ այցը արդյունավետ լինի, Քերոբյանը պետք է կերպարանափոխվի։ Ասենք՝ շարքային Պողոսի կերպարանքով շրջի և լսի, թե ինչպես են մեր տնտեսվարողները Թուրքիայից ապրանք բերում ու չինական կոդերով մաքսազերծում դրանք։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ