Ալեն Սիմոնյանը Շուռնուխ գյուղից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում և եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»:
«ՉԻ». Ընդհանուր առմամբ 10 լուսանկար է հրապարակել: Բայց զավեշտն այն է, որ բոլոր 10 լուսանկարներն էլ նույն տանն են արված: Այսինքն՝ չկա մի քանի տուն, կա մի տուն: Թերևս միայն այդ տան կին բնակիչները չեն հասցրել ամուր կողպել դռները, և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կարողացել են գրոհով վերցնել տունը ու մի լավ լուսանկարվել:
Եթե եղել եք գյուղամիջում, ինչո՞ւ լուսանկարներ չկան: Ալեն Սիմոնյանի դեպքում ճիշտ կանի, եթե հայտարարի, որ հեռախոսի հիշողությունը սպառված էր, դրա համար էլ հավելյալ նկարներ անելու հնարավորություն չի եղել:
Ասա, դերասան մարդ ես, խորհուրդ տայիր գերագույն գլխավոր հրամանատարիդ չհասնել Շուռնուխ, «Հայֆիլմի» տաղավարներից մեկում ավելի լավ Շուռնուխ կարելի էր ստանալ: