...

Չաճեց

Չաճեց

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրել է. «Այն իրավիճակում, որում մենք ենք, միայն բանակցայինով է հնարավոր որոշակի ժամանակահատվածի դադար ապահովել, որ օդ ու ջրի նման մեզ պետք է։ Ցավոք, Ալիևը, ի տարբերություն Հայաստանի նախկինների, դա հասկանում է և չի ուզում մեզ ժամանակ տալ ու փորձում է, իրավիճակից օգտվելով, հնարավոր մաքսիմումը պոկել»:

«ՉԻ». Արամ Սարգսյանին ասենք, որ ինքն էլ է նախկին: Հասկանալի է՝ իր կամքից անկախ, դեպքերի բերումով, բայց նախկին է: Բայց նրան որևէ բանում մեղադրել պետք չէ, որովհետև ինքն իր կամքից անկախ քաղաքականության մեջ է մտել և իր կամքից անկախ չի կարողանում այդ քաղաքականությունից դուրս գալ:

Իմիջիայլոց, Ալիևն էլ է հանգամանքների բերումով իշխանության եկել, բայց ի տարբերություն նախկինների՝ թարախ մարդ դուրս եկավ, 20 տարի յոնջայի դաշտերում տրտինգ տալու փոխարեն զբաղված էր Հայաստանի դեմ պատերազմին պատրաստվելով և Ադրբեջանը հզորացնելով:

Ու էնքան մունդառ է, որ էսքանից հետո ցանկանում է ավելին, քան ստացել է պատերազմի արդյունքում: Ու Արամ Սարգսյանի ամոթանքը նրա և նախկինների հասցեին շատ տեղին ու բարոյական է: Եթե նախկինները խելոք լինեին, հիմա մինչև Բաքու հասած կլինեին: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ