...

«Թուղթ Կեծակին» մեզ պահապան

«Թուղթ Կեծակին» մեզ պահապան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, թե «խոսակցությունները առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին չափազանցված են», որովհետև այդպիսի հարձակումը կընկալվի որպես Պրահայում ստորագրված համաձայնագրի խախտում, և Ադրբեջանը կհայտնվի պատժամիջոցների տակ։

ՉԻ. Այսինքն՝ Ադրբեջանը չի հարձակվի, որովհետև կա Պրահայում ստորագրված համաձայնագիր, պարզ ասած՝ մենք «թղթե շերեփ» ունենք։

Բայց հլը մի րոպե։ Պրահայում համաձայնագիր ստորագրելուց հետո Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, բռնի տեղահանեց 120 հազար հոգու և ոչ մի պատժամիջոցի տակ էլ չհայտնվեց։ Հիմա Արամ Սարգսյանի տրամադրությամբ՝ ստացվում է, որ Պրահայի համաձայնագրով (Նիկոլ Փաշինյանի ստորագրությունով-բանով) Ադրբեջանը ստացե՞լ էր այդ իրավունքը։ Եթե այո՝ ստացվում է, որ Արցախի հայաթափման մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ եթե ոչ՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը Պրահայի համաձայնագիրը ևս մեկ անգամ չի խախտի։

Չնայած՝ ի՞նչ երաշխիք, ի՞նչ բան, բոլորս կարող ենք հանգիստ լինել․ կարևորը՝ որ Արամ Զավենիչն այդ խոսակցությունները չափազանցված է համարում։

 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ