...

Երազ, երազ, հայոց աշխարհի

Երազ, երազ, հայոց աշխարհի

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրել է. «Ուսումնասիրելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական աջակցության ցուցանիշները բարեկամ երկրներին, կարելի է համոզվել, որ ՀԱՊԿ-ից ազատվելու պարագայում արևմտյան ռազմական օգնությունը Հայաստանի համար տարեկան կարող է լինել 350-400 միլիոն դոլարի սահմաններում, և՝ ժամանակակից սպառազինությամբ։ Հավելեք՝ ժամանակակից պատերազմների մարտավարության ու ռազմավարության ուսուցումը: Համոզված եմ, որ մեկ տարվա գումարով նման սպառազինությունը բավարար է, որ Բաքուն և Մոսկվան փոխեն իրենց տոնը՝ զսպելով ախորժակները»:

ՉԻ.- Կային ժամանակներ, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ այնքան սերտ ռազմա-քաղաքական հարաբերություններ էր հաստատել, որ դրա շնորհիվ զենք էլ էր ստանում, օգնություն էլ, ու դա չէր խանգարում Արևմուտքի հետ էլ լավ հարաբերություններ ունենալ, այնտեղից էլ մեծ ծավալի օգնություն ստանալ: Վազգեն Սարգսյանը Գրաչովի հետ համարյա եղբայրություն էր անում:

Հիմա նման բան երազել կարելի է: Հիմա կեսը երազում է շուտ Ռուսաստանին այստեղից տշել, ՀԱՊԿ-ից դուրս գալ, Արևմուտքին միանալ, կեսն էլ երազում է ԱՄՆ-ին ու Եվրոպային տշել այստեղից, Ռուսաստանի հետ Միություն ստեղծել: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենաս: 

Կամ, որ Ռուսաստանին ասացինք. դավայ ստեղից, հետոյի մասին մտածե՞լ եք: Դրանից մեր անվտանգությունը ամրապնդվելո՞ւ է: 

Ամենահետաքրքիրն այն է, որ դա դեռ հարց է, Արևմուտքը սպասո՞ւմ է մեզ: Հենց երեկ Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարեց, որ Եվրոպան պետք է հնարավորինս արագ իր շարքերում ընդգրկի.. ու լիքը պետության անուն տվեց, Ուկրաինայից սկսած, վերջացրած՝ Վրաստանով: Հայաստանի մասին խոսք չկար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ