...

Կոկորդիլոսն ու գոջին

Կոկորդիլոսն ու գոջին

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Վեդիի ՏԻՄ ընտրություններից հետո պարտված ՔՊ-ն մտադիր է եղել այնուամենայնիվ տիրանալ համայնքապետի պաշտոնին ու այդ նպատակով կոալիցիա ձևավորել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ, բայց այդ կուսակցության ցուցակը գլխավորող «Վեդեցի Գոջը» չի համաձայնվել։ Արդյունքում «Գոջին» ծեծել են, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները հենց նրան էլ բերման են ենթարկել։

«ՉԻ»․ Ոստիկաններն, իհարկե, տուժածին բերման են ենթարկել բացառապես պրոֆիլակտիկ նկատառումներով։ Ցանկացել են պարզել՝ խրատվե՞լ է, թե՞ ոչ։ Որովհետև եթե պարզվեր, որ չի խրատվել՝ ևս մի անգամ պիտի ծեծեին։ Ըստ էության՝ հենց դա էլ կանխել է ոստիկանությունը։ Ու թող որևէ մեկը չհամարձակվի հիշեցնել Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե եթե Հայաստանում այսուհետ ընտրություններ կեղծվեն՝ ինքը կկտրի իր ձեռքը։ Այդ խոսքերն ուժի մեջ են մնում։ Ի՞նչ կեղծիք, ի՞նչ բան, չէ՞ որ «Գոջին» իսկականի՛ց են ծեծել, ոստիկանները նրան իսկականի՛ց են բերման ենթարկել, նոր ընտրություններն էլ իսկապե՛ս լինելու են նույնքան ազատ-արդար-թափանցիկ։ Չեք հավատում՝ Արամ Զավենիչին հարցրեք։ Նիկոլը դա նրան անձամբ է խոստացել արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ