...

Փրկության ծրագիր անմիջապես Զավենիչից

Փրկության ծրագիր անմիջապես Զավենիչից

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը տեսակետ է հայտնել, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և այդ դեպքում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեզ տարեկան 350-400 միլիոն դոլարի ժամանակակից սպառազինություն կտրամադրեն, և դա բավական կլինի, որ Մոսկվան ու Բաքուն զսպեն իրենց ախորժակները։ Նա ասել է նաև, որ առաջարկը ռիսկային է, բայց «ռիսկի չգնալը ավելի մեծ ռիսկ է»։

ՉԻ. Զավենիչի ռազմավարությունն իսկապես հանճարեղ է, համարյա երեք գործողությամբ փիղը սառնարանում տեղավորելու նման։ Իսկ ճանապարհային քարտեզը, եթե ճիշտ հասկացանք, հետևյալն է․ երկուշաբթի առավոտյան Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, երեկոյան պաշտոնապես պահանջում է, որ երեքշաբթի օրվա ընթացքում ռուսական ռազմաբազաները դուրս բերվեն ՀՀ տարածքից, բայց ռուսները շարունակեն ապահովել Արցախի անվտանգությունն ու Հայաստանի և Արցախի միջև կապը, չորեքշաբթի ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից 400 միլիոն դոլարի ժամանակակից սպառազինություն ենք ստանում, հինգշաբթի օրվանից սկսած՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ սպառազինությունը սպասարկող մասնագետները վերապատրաստվում են, և վերջ։ Ադրբեջանն ու Ռուսաստանը զսպում են ախորժակները։

Ափսոս միայն, որ գործնականում այս ծրագիրը կարող է ոչ թե 9 օր տևել, այլ 9 տարի, ու հնարավոր է՝ (մարդ ես) այդ ընթացքում ինչ-որ անցանկալի զարգացումներ լինեն, բայց Զավենիչը գլխանց ասում է, որ ծրագիրը ռիսկային է։ Չեք ուզում՝ մի՛ ընդունեք, բայց հետո չասեք՝ չասեց։ Իրեն էլ առաջարկի համար ինչ կտաք՝ կտաք։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ