...

Չեք ասում՝ չեն անում

Չեք ասում՝ չեն անում

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, թե մտադիր է Դալմայի այգիների տեղում 200 հեկտար տարածքով հսկայական անտառապուրակ հիմնել, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը խոստացել է ամեն տարի մետրոյի նոր կայարանների շինարարությամբ զբաղվել, «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ իր հերթին խոստացել է Երևանի տրանսպորտի հարցը լուծել 70-ից ավելի ճոպանուղային կայաններ կառուցելու և քաղաքի բոլոր շրջաններն իրար կապելու միջոցով։

Այ այսպես է լինում, երբ քաղաքական ուժերն առանձին-առանձին են լուծում «մեր սիրելի դարավոր մայրաքաղաքի» հիմնախնդիրները։ Մինչդեռ կարելի էր միավորվել ու համատեղ ուժերով միաժամանակ լուծել և՛ տրանսպորտի, և՛ մաքուր օդի հարցը։ Դրա համար պետք էր ընդամենը այդ ահռելի ծախսեր պահանջող ծրագրերի փոխարեն նույն գումարներով բոլոր երևանցիներին մեկական պրոպելլեր բաժանել՝ հայտնի մուլտֆիլմի Կարլսոնի նման, ու միաժամանակ և՛ տրանսպորտի հարցը կլուծվեր, և՛ մաքուր օդի, որովհետև մեկ միլիոն պրոպելլերները կարգին կհովացնեին քաղաքը։ 

Համաձայնվեք՝ վատ ծրագիր չէ։ Եվ իրատեսության առումով առանձնապես չի տարբերվում 14 ուժերի նախընտրական խոստումներից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ