...

Չհնացող շպարգալկա է

Չհնացող շպարգալկա է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ դատական օրենսգրքի փոփոխությունների մասին հայտարարության, որ ՀՀ-ում դատական իշխանությունը շարունակվում է զավթվել ՔՊ-ի կողմից, ասել է. «Էս էլ ոնց որ 2008 թվականի մարտի 1-ից հետո ելույթ լիներ, երբ որ դատական իշխանությունը ակնհայտ գործողություններ էր անում նույն Ջհանգիրյանի նկատմամբ։ Դարակի միջից հանում եք էդ ելույթները, որ պտի լինեին 2006-ին, 2007-ին, 2008-ին, օպերացիա կոլցոների ժամանակ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ դաշնակից դառնալու ժամանակ, հայտնի մարդկանց կողմից դատավորներին զանգելու ժամանակ»:

«ՉԻ». Հետաքրքիրն այն է, որ երբ հետո «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Աղվան Վարդանյանն է ելույթ ունեցել, որտեղ անդրադարձել է Արցախի շրջափակմանը, գիտե՞ք՝ Ալեն Սիմոնյանն ինչ է պատախանել. ասել է. «Տպավորություն էր՝ 2007 թվականի ելույթ էր, դարակից հանել էիք և ընթերցեցիք, որովհետև ինչ ասում էիք՝ ճիշտ էիք ասում, բայց 2006-2007 թվին էր վերաբերում»։

Այսինքն՝ ով ինչ ելույթ ունենա, Ալեն Սիմոնյանը շպարգալկան հանում է, վրան դա է գրված. բա որ դուք 2006-2007-ի՞ն.... 

Հարկային օրենսգրքից խոսեն, ասելու է. բա որ դուք 2006-ին, ասֆալտապատման մասին հարց լինի, ասելու է՝ բա որ դուք 2007-ին: Թեման կապ չունի: 

Ազգային ժողովի նախագահ է, լավ, ստանդարտ պատասխան է կպցրել, հեչ վեջը չի, ընդդիմախոսների ճակատին շփփացնում է, համարում, որ գործն արել է:

Հետաքրքիր է, բա որ մեկը Ալեն Սիմոնյանին հարցներ Կատար կատարած այցի մասին, էլի նո՞ւյնն էր պատասխանելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ