...

Да, да, и еще земляным червяком!

Да, да, и еще земляным червяком!

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Ըստ ՄՊՀ-ի, Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության հատկանիշներ։

«ՉԻ». Եվ մինչ մեր իշխանությունները հերոսաբար հայրենիք են զարգացնում, փրկում, մտածում ապագայի մասին, Հայկ Մարությանն այդ ընթացքում այ սենց ղալաթներով է զբաղված:

Էս քաղաքապետ չէր, զուլում էր, կերավ, այ մարդ, կերավ մեզ, քաղաքը կերավ, թալանեց, գռփեց: Ո՜նց էինք մենք թյուրիմացության մեջ հայտնվել: Մտածում էինք՝ նորմալ քաղաքապետ է, դու մի ասա, Երվանդ Զախարյանից բեթար է:

Ամեն օր մենք Հայկոյի գործունեության մասին նորանոր, ահասարսուռ փաստեր ենք իմանալու: Մի խաբվեք նրա սուսիկ-փուսիկությանն ու ավտոբուսներին: Ինքը դեռ 2017 թվից ասֆալտի գործի վրա է նստած եղել: Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ Ալեն Սիմոնյանի եղբայրը համարյա տենդերներ չի շահում Երևանում: Որովհետև Մարությանը կոռուպցիոն այնպիսի մեխանիզմներ էր մշակել, որ հնար չկար:

Սպասենք. վաղը Հայկ Մարությանի դեմ գործ հարուցելու մասին կհայտարարի Արաբկիրի քաղմասը, վաղը չէ մյուս օրը՝ գործադուլ կանեն մանկապարտեզի էրեխեքը, իսկ երրորդ օրը՝ Հ1-ի լրատվական բաժինը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ