...

Դատարկ ջեբով ո՞ւր ես գնում

Դատարկ ջեբով ո՞ւր ես գնում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցում է «Խաղաղության մարտիկ» բանակային խաղերի բացմանը, որի շրջանակներում կլինի նաև ռազմական տեխնիկայի ցուցադրություն։ Մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն էլ հայտարարել է, թե հայկական կողմը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում բոլոր նմուշներին և ընտրում է այն, ինչն անհրաժեշտ է մեր բանակին։

Եթե Սուրեն Պապիկյանն է «ընտրելու», թե ինչ է պետք մեր բանակին, ապա լուրջ գործարքներ հազիվ թե կնքվեն։ Ամենայն հավանականությամբ՝ ցուցահանդեսում ներկայացված չեն լինի ոչ ասֆալտի «կատոկներ», ոչ ելակի համար նախատեսված պլաստիկ տարաներ, ոչ մաշված անվադողեր, ոչ էլ դեկորատիվ աղամաններ՝ թշնամուն աղ ու հացով դիմավորելու համար։ Իսկ Նիկոլի պատկերացրած «խաղաղության դարաշրջանի» հայկական բանակին այդ «սպառազինությունից» բացի ոչինչ պետք չէ։

Իսկ ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան տեսնելու համար Մոսկվա մեկնել հաստատ չարժե։ Դրա փոխարեն կարելի է բարձրանալ որևէ սահմանամերձ «դժբախտ-դժգույն սար» և հեռադիտակով նայել․ ադրբեջանական բանակը դրանցից վաղուց ունի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ