...

Ձեր նմանները խայտառակել ռեսպուբլիկա

Ձեր նմանները խայտառակել ռեսպուբլիկա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Factor.am-ի զրույցում ասել է. «Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, և այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք մտնում ենք այդ պայմանավորվածությունների մեջ, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը գա Հայաստան, պետք է կալանավորվի»:

«ՉԻ». Վայ մամա, էս ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ տեղ եմ ընկել...

Չէ, էս ոչ թե «Միմինոյի» հերոսն է ասում Մոսկվայի Բասմաննի դատարանում, այլ Վլադիմիր Պուտինը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: 

Բա, հենց ՌԴ նախագահը ոտքը դնի «Զվարթնոց» օդանավակայանում, նրան են մոտենալու պարեկները, հարցնեն՝ կներեք, դո՞ւք եք Պուտինը, ասելու է՝ այո: Հանուն Հռոմի ստատուտի, դուք ձերբակալված եք: Ձեզ հետ տաք շորեր վերցրեք, հա, էդ չամադանն էլ կարող եք պահել ձեզ մոտ, գնացինք:

Տուն-տունիկ են սարքել մեր երկիրը: Խենթանոց էլ չի, սա չգիտենք՝ ինչ է: Իշխող խմբակցության պատգամավորը հայտարարում է գերտերության ղեկավարի կալանավորման մասին ու նույնիսկ տեղյակ չէ, որ Հռոմի ստատուտը, որին հղում անելով խոսում է Պուտինի կալանավորման մասին, մինչև հիմա խորհրդարանի կողմից վավերացված չէ: Եթե զուտ օրենքի տառին հետևելով ենք խոսում: Գագիկ Մելքոնյանը որևէ պատկերացում չունի պատգամավորական գործունեության, խորհրդարանի գործառույթների մասին, բայց աշխարհացունց մտքեր է հայտնում:

Մարդն իր սրտի ցանկությունն է արտահայտում: Ինչ կլինի, ինչ հետևանքներ կարող են լինել, ա՜հ, պադումայեշ, մինչև հիմա լիքը աղետներ են եղել, մեկով ավել, մեկով պակաս, դրանից բան չի փոխվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ