...

Ո՞վ էր կանգնած ձեր թիկունքում

Ո՞վ էր կանգնած ձեր թիկունքում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արտաքին հետք տեսնո՞ւմ է Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը, ասել է. «Տեսնում եմ տարբեր տեղերից, տարբեր ուղղվածություն, ֆինանսավորում ունեցող բլոգերներ, հիմնականում մեկ երկրում գտնվող մարդիկ հայտարարում են, որ միանում են այս շարժմանը։ Բնական է, տեսնում եմ, դա ակնհայտ է: Իսկ ո՞ւմ համար դա պարզ չէ»:

«ՉԻ». Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ 2018-ի հեղափոխության մեջ նույնպես արտաքին հետք է եղել:

Որովհետև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը միանում էին տարբեր երկրներից, բլոգերներ էին միանում, մշակույթի գործիչներ, ռեժիսորներ, օրինակ՝ Կանադայից, ռոք երաժիշտներ՝ ԱՄՆ-ից: 

Մնում է, որ Ալեն Սիմոնյանն ասի, թե իրենց հեղափոխությունն արտաքին ի՞նչ հետք է ունեցել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   484 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ