...

Ձեզի, մեզի մեծ ավետիս

Ձեզի, մեզի մեծ ավետիս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է. «Այս պատերազմի ընթացքում մենք հնարավորինս ոչնչացրել ենք թշնամուն, նրանք շատ մեծ կորուստներ են ունեցել և թեև ուժերը եղել են անհամաչափ, նրանք զգալի և էական կորուստներ են ունեցել, որոնք թաքցնում են»:

«ՉԻ». Սա այն անեկդոտն է, որ ասում է՝ զատո ոտքս երկու անգամ գծից դուրս եմ հանել: Թեկուզ Ադրբեջանը մեզանից 10 անգամ շատ կորուստներ ունեցած լինի, դրանից մեր տարածքային, մարդկային կորուստները նվազելո՞ւ են: Հայաստանի հեղինակությո՞ւնն է վերականգնվելու: Անհետ կորածներն ու գերինե՞րն են վերադառնալու:

Դե որ Հովիկ Աղազարյանը հայտարարի, որ Հայաստանն այս պատերազմում չի պարտվել, էս մեկն էլ սա պիտի ասի: Ադրբեջանը թաքցնում է իր կորուստները. մեզ ի՞նչ: Ավելի ճիշտ՝ ձեզ ի՞նչ: Բանակցությունների ժամանակ կարևորը ուժերի հարաբերակցությունն է. այ, դա ասեք, թե ինչ վիճակ է այդ առումով: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ