...

Dr. Albanatci

Dr. Albanatci

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը ևս դրամաշնորհ ստացող գործերի շարքում է: Այն ալբաներեն թարգմանելու համար կհատկացվի մոտ 1,7 մլն դրամ:

«ՉԻ». Ճիշտն ասած, որ կարդացինք այս լուրը, սկզբում մեզ թվաց, թե կայֆավատ են լինում Նիկոլի վրա, Քոչարյանի վրա, բառախաղ են արել, ալբանացի, բան: Բայց երբ տեսանք, որ լուրը համառորեն տարածվում է, ստիպված մի հատ ասեցինք՝ ստուգենք: 

Պարզվեց՝ ամեն ինչ ճիշտ է, նախարարության կայքում դա դրված է: Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության համար կհատկացվի 1.695.000 դրամ: 

Իհարկե, մենք այս փաստի վրա դեռ հաճախակի ենք ղժժալու կամ լացելու, բայց մի հատ հետաքրքիր փաստ նշենք. նայեցինք այն գրքերի ցանկը, որոնց գումար է հատկացվելու՝ տարբեր լեզուներով թարգմանության համար: 34 գրքի անվանում է: Ահա ուրեմն, այս 34 գրքերից ամենամեծ գումարը հատկացվելու է հենց Նիկոլ Փաշինյանի գրքի թարգմանության համար:

Համեմատության համար, Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» գրքի ռումիներեն թարգմանության համար ավելի քան կես միլիոն դրամ պակաս է հատկացվելու:

Մարդ ամաչում է սա կոռուպցիա համարել: Այստեղից-այնտեղից, էսպես կիծի-պիծի փայ հավաքելով են զբաղված: Ռուսները լավ բառ ունեն՝ мелочник: 

Բայց որ ալբաներեն է թարգմանվելու, դա նշանակում է՝ հաջորդ անգամ թարգմանելու են մոզամբիկերեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ