...

Է՞ս աստիճան

Է՞ս աստիճան

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Մենք պարտվելու ենք ու կորցնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ 30 տարվա հաղթանակի շրջանն անվանում ենք մթի, ցրտի ու թալանի տարիներ։

Նման հասարակությունը, իշխանությունն ու ընդդիմությունն արժանի չեն Անկախ ու Ազատ Հայրենիքի։

Նման հասարակություններին սպառնում է ճորտի, նոքյարի ու վասալի հեռանկարը։

Ինչքա՞ն պետք է ատես սեփական պետությունն ու հաղթանակը, որ ցեխ լցնես 1988-2018թթ. Հաղթանակի դարաշրջանի վրա»:

«ՉԻ». Սա ինչ-որ նոր բան է: Այդ երբվանի՞ց է 1998-2018 թվականների ժամանակաշրջանը համարվել հաղթանակի տարիներ: Այդ ի՞նչ հաղթանակներ են եղել 1998-ի հեղաշրջումից հետո: Մի հատ ասեք, մենք էլ իմանանք, ուրախանանք: Գուցե խոսքը 2008-ի մարտի 1-ի ու 2004-ի ապրիլի 12-ի մասի՞ն է, չգիտենք:

Կամ այդ ո՞վ է 1998-2018-ն ընկած ժամանակաշրջանը անվանել մթի ու ցրտի տարիներ: Մենք որ առաջին անգամ ենք նման բան լսում:

Սա կոչվում է երակ մտնել: Այսինքն՝ բռնել, իրենց իշխանության տարիները կպցրել են 1990-ականների հաղթանակների տարիներին, ու ընդհանուր հայտարար հանել, յանի իրենք էլ են հաղթանակի կերտողները, հետևաբար, իրենց պաշտոնավարման ժամանակներն էլ են անարդարացիորեն անվանել մթի ու ցրտի տարիներ: Դե, մալադեց ձեզ:

Իսկ եթե Շարմազանովն իսկապես անկեղծ է ասում, թող մի հատ էլ անկեղծ անուններ տա, տեսնենք՝ ովքեր են հաղթանակի տարիները անվանել մթի ու ցրտի տարիներ: Որպեսզի անարգանքի սյունին գամվեն:

Թող ասի. քոչարյանականներն՝ իրենց առաջնորդով, դաշնակները, աժմ-ականները, պալատական մտավորականները... մի օր հատ-հատ կդնենք, կվերհանենք, թե ովքեր են եղել: Բայց լավ կլիներ, որ այդ գործը Շարմազանովը սկսեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ