...

Էդ մարդու «բուդիլնիկն» անջատեք

Էդ մարդու «բուդիլնիկն» անջատեք

«Նիկոլ Փաշինյանը արդեն երկար ժամանակ է աշխատում է, բավականին փորձ է ձեռք բերել, առավոտյան 7։30-ին գնում է աշխատանքի», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Այ սա իսկապես լուրջ առաջընթաց է։ Փաստորեն մարդը վերջապես սովորել է «բուդիլնիկից» օգտվել, ու եթե այս տեմպերով շարունակվի՝ չի բացառվում, որ ևս մի քանի տարի անց կկարողանա նաև «գարշոկի՛ց» ինքնուրույն օգտվել։ Համենայն դեպս՝ այդպիսի տպավորություն է ստեղծվում պրն․ Սուքիասյանի խոսքերից, որովհետև եթե նա որպես «շեֆի» առավելություն նշում է առավոտյան 7։30 աշխատանքի գնալը, նշանակում է՝ այլ առավելություններ նշելը բավականին բարդ է։

Ի դեպ, դեռ հարց է՝ առավոտ շուտ աշխատանքի գնալն առավելությո՞ւն է, թե՞ թերություն։ Որովհետև, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի «աշխատանքի» արդյունքները, այդ մարդն ինչքան քիչ աշխատի՝ այնքան լավ, իսկ եթե ընդհանրապես գործից դուրս գա՝ Հայաստանի շուրջ «գեներացվող» անվտանգության սպառնալիքներն առնվազն կիսով չափ կչեզոքացվեն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ