...

Փաշինյանի բանանը

Փաշինյանի բանանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում իր ելույթի ՏՏ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է. «Մարդիկ ՌԴ-ից տեղափոխվեցին ՀՀ, միջազգային այն կազմակերպությունները, որոնք, ասել էին՝ գնացեք Հայաստան, այդ ընթացքում ուսումնասիրում էին, և նրանց ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի լավագույն կադրերի վիզաների և բնակարանների խնդիրը լուծեին եվրոպական երկրներում՝ նրանց տեղափոխության համար։ Մի մասն այդ պատճառով է հեռացել ՀՀ-ից։ Բայց մյուս՝ մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, հեռացել է մեր ենթակառուցվածքների ավելի ցածր լինելուց, ոչ մրցունակ լինելուց»:

«ՉԻ». Սա էլ հո ընդդիմությունը չի ասում: Փաշինյանն էր, որ հեղափոխության օրերին այստեղ, այնտեղ ճվճվում էր, թե Հայաստանը պետք է դառնա ՏՏ ոլորտի առաջատար երկիր, ամեն ինչ անելու ենք, որ մասնագետները գան Հայաստան, պիտի մրցունակ լինենք, փրթենք, թափենք:

Մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ու հեռանկարային ոլորտը դրել, ոչնչացնում են: Մենք էլ բազմաթիվ մասնագետներ գիտենք, որ թքել, թողել, հեռացել են: 

ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեությունը խթանելու ու աջակցելու փոխարեն հարկային բեռն են ավելացնում... Փաշինյանը երևի ասել է՝ հարկերը շատ վճարեք, որ ձեր արտադրանքը շուկաներ արտահանելու համար ճանապարհներ սարքենք: Հակառակ դեպքում ձեր համար ճանապարհ սարքեք: Ծրագրավորողներն էլ ընտրում են այդ ճանապարհը. երկրից հեռանալու ճանապարհը: 

Այսպես բարձր բանանային տեխնոլոգիաների երկիր են սարքում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ