...

Գառնուկների հոռիությունը

Գառնուկների հոռիությունը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում ասել է. «44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը (արցախցիների- խմբ.) չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն»:

«ՉԻ». Բոլորը... թե ասա՝ ինչի ես բոլորի անունից խոսում: Խոսիր Նիկոլ Փաշինյանի անունից: 

Խաչատուր Սուքիասյանը մենակ երեկ է իմացել, որ արցախցիները պատերազմի ժամանակ գլուխ են պահել, ինադու տվյալներ են «սլիվ» արել, սաբոտաժ, բան: 

Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է երկու օր առաջ հայտնաբերել, որ երբ գոռում էր «Արցախը Հայաստան է ու վերջ», Արցախն արդեն տված, ծախած, հանձնած է եղել: 

Այնպես, ինչպես Ալեն Սիմոնյանն է երեք օր առաջ իմացել, որ երբ Աղդամում նուռ էր կրծում ու սպառնում «փոխզիջում» բառը արտասանողներին, Արցախ բառն արդեն Ղարաբաղ էր դարձել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ