...

Էդ մարդը ձեզ ի՞նչ վատություն էր արել

Էդ մարդը ձեզ ի՞նչ վատություն էր արել

Հաղորդավար Ավետ Բարսեղյանը համատեղ լուսանկար է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ և գրել. «Պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ կոչումս ստանալու անկախ Հայաստանի պետականաշինության վաստակավոր գործիչ, Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք և ձեռամբ»:

Նմանատիպ գրառում է արել նաև երգիչ Ռազմիկ Ամյանը. «Պատիվ եմ ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ կոչումս ստանալու անկախ Հայաստանի պետականաշինության վաստակավոր գործիչ, Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի օրոք և ձեռամբ»: 

«ՉԻ». Չգիտենք, թե այս ֆլեշմոբի իմաստը որն է, բայց եթե անկեղծ, ավելի շատ վնաս են հասցնում Սերժ Սարգսյանին, քան օգուտ: 

Որ Ավետ Բարսեղյանը հաղորդավար է, Ռազմիկ Ամյանն էլ՝ երգիչ, ոչինչ, պատահում է, բայց որ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել, դա վատ է: Որովհետև չգիտենք, և որևէ մեկը չգիտի, թե հատկապես որ արժանիքների համար են նման կոչման արժանացել:

Օրինակ, եթե պարզապես գրեին, որ աջակցում են Սերժ Սարգսյանին, հպարտ են, որ նման նախագահ են ունեցել, որ Սերժ Սարգսյանը սա է արել, նա է արել, բան չէինք ասի, հիմա իրենց իրավունքն է աջակցել և հպարտանալ: 

Թե չէ, մի ամբողջ ճոռոմաբանություն են գրել, հատկապես այս արտահայտությունը՝ «անկախ Հայաստանի պետականաշինության վաստակավոր գործիչ»... առաջին անգամ ենք նման արտահայտություն կարդում: Գովելն էլ է առանձին հունար: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ