...

Սերժ Սարգսյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները

Սերժ Սարգսյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները

Մեր տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի՝ մոտ 7 ժամ տևած հարցազրույցն իրականում փոքր-ինչ ավելի երկար է եղել, սակայն դրա որոշ հատվածներ ինչ-ինչ նկատառումներից ելնելով դուրս են թողնվել եթերից։ Ստորև ներկայացնում ենք դուրս մնացած կտորներից մի քանիսը։ Եվ այսպես․

Հարց - Պարոն նախագահ, վերջը չասացիք՝ երբ կապիտուլյանտը 2018-ի ապրիլին ներխուժեց ռադիոտուն, ինչո՞ւ չկալանավորեցիք։

Պատասխան - Գիտե՞ս ինչ, հայկական ասացվածք կա, չէ՞, էն որ ասում ա ծաղկափոշու մեջ թաթախված մի ամլիկ շուն մի կաթիլ մեղրի համար կռվում ա կատվի հետ․․․

- Պարոն նախագահ, խնդրում եմ կոնկրետ, է՛լի․․․

- Դե կոնկրետը ո՞րն ա, բանասերի խասյաթ ա․․․ Ես գիտեի, որ եթե ձերբակալեմ՝ փողոցում մարդկանց թիվը ավելանալու է։ Չձերբակալեցի՝ մարդկանց թիվը չավելացավ։ Դա մտահոգիչ էր, ու ես ստիպված՝ մի քանի օր անց զանգվածային ձերբակալություններ իրականացրեցի, և դա օգնեց։ Մարդկանց թիվը կտրուկ ավելացավ։

- Փաստորեն՝ Դո՞ւք եք բերել կապիտուլյանտին։

- Մի ուրիշ ճապոնական ասացվածք է՛լ կա, ասում ա եթե իմանայի, որ ոտս դնելու եմ փոցխին՝ նախօրոք գլխիս կասկա կդնեի։ 

- Իսկ կմանրամասնե՞ք, թե ինչու ասացիք «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

- Այո, ես սխալվեցի, որովհետև վստահ էի, որ իմ հաճախորդներին լավ եմ ճանաչում։ Բացի այդ էլ՝ որպես բանասեր լավ չէի ուսումնասիրել խիյարի մասին ասույթները։ Գիտեի, որ խիյարը թարս ա բուսնում, բայց չգիտեի, որ խիյարը ուրիշ հատկություն է՛լ ունի՝ էսօր ձեռդ ա, վաղը դառնում ա կապիտուլյանտ․․․

- Պարոն նախագահ, հիմա ասում եք՝ Ղարաբաղի հարցում պետք էր փոխզիջումների գնալ, բա 1997-ին ինչո՞ւ չգնացիք։

- Էն ժամանակ հարցը Ղարաբաղը չէր, Հայաստանում իշխանությունը վերցնելն էր։ Զորի Գայկովիչը ասել էր, չէ՞, որ Բաքուն գրավելուց առաջ պիտի Երևանը գրավել։ Իշխանություն, փող, բիզնեսներ․․․ Ես բանասեր եմ, էլի, տենց բաները սիրում եմ։ 

- Հերյուրանքներ են պտտվում, թե իբր Ձեր նախագահության լուսաճաճանչ տարիներին Ձեր եղբայրն ու փեսան․․․

- Էլ մի՛ շարունակի։ Եղբայրս ու փեսաս հո չէի՞ն գնում գործարարներին ասում «բիզնեսիդ կեսը ինձ տուր», հակառակը՝ գնում ասում էին «ես քո բիզնեսի 50 տոկոսին չեմ հավակնում», բայց նրանք զոռով-համոզելով իրենց բիզնեսների կեսը տալիս էին, նրանք էլ ստիպված՝ վերցնում էին։ Լավ լրագրողը պիտի հասկանա, չէ՞, «հավակնել» և «վերցնել» բառերի տարբերությունը։

- Պարոն նախագահ, Ձեր ելքը Հայաստանից արգելված է, բայց Դուք, որպես չափազանց խիզախ առաջնորդ, իհարկե՝ փախչող տեսակ չեք։ Մենակ մի անգամ՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, մի քանի ամսով գնացել էիք Մոսկվա․․․ 

- Մեր հերոսական բանակի համազգեստների կոճակները պակասություն էին անում, և այդ հարցը լուծելու համար առնվազն 3-4 ամսվա ջանքեր էին պահանջում։ Հետո զանգեցին-ասեցին Սյամոն խոստացել ա այլևս ձեռքերին ազատություն չտա․․․

- Ի՞նչ կասեք Ձեր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասին, հնարավո՞ր է համագործակցություն։

- Գիտե՞ք, ճիշտն ասած՝ նրանից մի թեթև նեղացած եմ։ Նախագահությանս ընթացքում Ալիևն ինձ առաջարկել էր 5 միլիարդ դոլար՝ Ղարաբաղի դիմաց, ես էլ ասել էի՝ ուզում ա՞ ես իրեն 6 միլիարդ տամ, հետո մտածեցի՝ բա որ հանկարծ համաձայնվի՞, զանգեցի Քոչարյանին, ասացի «մենակովս չեմ ձգի, եթե պետք լինի՝ կեսն էլ դու կտա՞ս», ասաց «3 միլիարդ դոլարը էրեխեքիս բերանից կտրեմ-քեզ տա՞մ»։ Հիմա համագործակցության դեպքում էլ ա, չէ՞, նույնը ասելու՝ «մանդատը էրեխուս բերանից կտրեմ՝ քո հետ կիսվե՞մ»։

Ցավոք՝ տեսագրությունն այսքանով սահմանափակվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ